-
10.07.2024|
13:42
Ինտերնետ կապ չկա, քաղաքային համարով՝ 100 զանգելն անիմաստ ու ինքնավիրավորական է։
-
10.07.2024|
12:41
Սբ Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ իր եղբորն ատողը մարդասպան է, ինչպես առաքյալն է նշում (Ա Հովհ. 3.15): Ով իր եղբորն ատում է, նա նաև հենց Աստծուն է ատում:
-
10.07.2024|
09:51
Եվ եղավ այն, ինչից սարսափում էի, ինչի մասին վախենում էի անգամ մտածել՝սիրեցի օտարությունը: Ինձ սկսեց գրավել օտարության մեջ եղած ազատությունը: Թքա՜ծ, որ հուլիսին ձյուն է մաղում գլխիդ, թքա՛ծ՝ էլեկտրաէներգիան թա՞նկ է, թե էժան, թող տանտիրուհին մտածի:
-
10.07.2024|
08:55
Իմ որոշ գրառումներ և հրապարակումներ երբեմն զարմանք և զայրույթ են առաջացնում իմ որոշ ֆեյսբուքյան ընկերների մոտ։ Ովքեր այդ մասին արտահայտվում են մեկնաբանություններում կամ անձնական նամակով։
-
10.07.2024|
07:35
Ադրբեջանն աշխարհում միակ պետությունն է, որը դե յուրե ճանաչում է ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:
-
10.07.2024|
06:55
Ռուս- ուկրաինական պատերազմը թևակոխել է վտանգավոր մի հանգրվան, երբ երկուստեք թիրախավորվում են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները:
-
09.07.2024|
14:55
Ովքեր չգիտեն, բացատրեմ, որ վասալ տերմինը ծագում է ֆրանսերեն ծառա (vassal) բառից։
Դա վերաբերվել է հողի սեփականության իրավունքին։
Հողի տերը թագավորն է կամ կայսրը։
-
09.07.2024|
13:08
Սպասեցի, որ Վարդավառի հետ կապված ուրախ հուշերը իսպառ մոռացվեն, որ նոր իմ տխուր հուշը փրկեմ մոռացությունից:
-
09.07.2024|
12:13
Մտահոգություններ են հնչում, թե ծագումով ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանի Իրանի նախագահ ընտրվելով հայ-իրանական հարաբերությունները կարող են փոխվել։ Իրանում իրական իշխանությունը պատկանում է ոչ թե երկրի նախագահին, այլ՝ գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիին...
-
09.07.2024|
12:06
Նկատե՞լ եք, որ հայազգի բնակիչներն անչափ հետաքրքրված են Հայաստանի հետ այս կամ այն կերպ փոխկապակցված երկրներում ընթացող ընտրական գործընթացներով, դրանց արդյունքով և անթաքույց երկրպագում են թեկնածուներից մեկին: